Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն ստանձնել է Դաղստանի ահաբեկչության պատասխանատվությունը

ԴԱԻՇ խմբավորման բջիջն ստանձնել է Դաղստանի Դերբենտի շրջանի ոստիկանության հսկիչ-անցակետի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է LifeNews-ը:

Նախնական տեղեկություններով՝ 2 մարդու կյանք խլած պայթյունի հետևում կանգնած է Աբուդտին Խանմուհամմեդովի ահաբեկչական կազմակերպությունը («Южная»), որի հաշվին կան մի շարք աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ Նարին-Կալա ամրոցի մոտ զբոսաշրջիկների գնդակահարությունը:

409edad3423a8093ea5f5a3e0a0d15ec__660x

LifeNews-ի տվյալով՝ ահաբեկչական կազմակերպությունը դեռևս 2015թ. ամռանն է իր հավատարմությունը հայտնել ԴԱԻՇ-ին:

Հիշեցնենք, որ Դերբենտում ահաբեկչությունը տեղի է ունեցել այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժ. 9:05-ին: Իրավապահները կանգնեցրել էին «ՎԱԶ-2109» արծաթավուն մեքենան՝ ստուգման նպատակով, ինչին անմիջապես պայթյուն էր հաջորդել:

dded6a5fab7adbe3d115a29543f6febe__660x

Դեպքի վայրում ստացած վնասվածքներից մահացել էր 2 իրավապահ, ևս 4-իրավապահ ու 7 քաղաքացիական անձ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս