2-ամյա երեխան 2-րդ հարկից վայր է ընկել և մահացել. կատարվում է քննություն
ՀՀ քննչական կոմիտեն այսօր ոստիկանությունից ստացել է մանկահասակ երեխայի մահվան դեպքով նախապատրաստված նյութերը: Կոտայքի մարզում 2-ամյա երեխան երկրորդ հարկից վայր է ընկել փետրվարի 13-ին, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ կատարվում է քննություն: