iPhone օգտագործողների 10 տարածված սխալները
Facte.ru կայքը գրում է, որ iPhone օգտագործող յուրաքանչյուր անձ, անխոս, փորձում է իր թանկարժեք հեռախոսի հետ զգույշ վարվել, սակայն նրանցից շատերը չհասկանալով՝ սխալներ են թույլ տալիս, որոնք տխուր հետևանքների են հանգեցնում:
1. Դուք չափազանց քիչ եք անջատում ձեր հեռախոսը: Անհրաժեշտ է սմարթֆոնը հաճախ անջատել՝ 7 օրվա ընթացքում նվազագույնը՝ մեկ անգամ: Այդ դեպքում մարտկոցը կկորցնի իր հզորությունը, և հեռախոսն ավելի քիչ կաշխատի: Ինչպես հավատացնում են մասնագետները, մարտկոցն անպիտան է դառնում, եթե սմարթֆոնը մնում է միացված վիճակում, սակայն չի օգտագործվում: Եթե iPhone-ն օգտագործում եք՝ միայն որպես զարթուցիչ կամ երաժշտություն լսելու համար, մտածեք սովորական ժամացույց և փլեեր գնելու մասին, կամ էլ որոշ ժամանակով անջատեք հեռախոսը:
2. Դուք երբեք չեք անջատում Wi-Fi-ը և Bluetooth-ը: Եթե հեռախոսը միշտ միացված է, սակայն դուք քիչ եք օգտագործում Wi-Fi-ը և Bluetooth-ը, մարտկոցի լիցքավորումն անիմաստ ծախսվում է: Խելամիտ կլինի դրանք անջատել, երբ չեք օգտագործում:
3. Դուք iPhone-ն օգտագործում եք վատ եղանակին: Հաշվի առեք, որ iPhone-ը նախատեսված չէ 0-ից ցածր և 30-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում օգտագործելու համար: Իհարկե, շատ քչերը կհամաձայնեն ամբողջությամբ հրաժարվել iPhone-ի օգտագործումից ձմռանը, սակայն պետք է հաշվի առնել, որ դա ձեր սիրելի սմարթֆոնին օգուտ չի բերի՝ մարտկոցը ցրտից կորցնում է հզորությունը: Նվազագույնը՝ մտածեք լավ պատյան ձեռք բերելու մասին, և ցուրտ եղանակին դրսում iPhone-ը գրպանից մի հանեք:
4.Դուք պարբերաբար iPhone-ը ողջ գիշեր լիցքավորման եք դնում: Իհարկե, լիցքավորման այս մեթոդը հարմար է, սակայն մի մոռացեք այն մասին, որ սմարթֆոնը տուժում է, երբ լիցքավորման ավարտից հետո այն երկար ժամանակ մնում է միացված հոսանքին: Արդյունքում՝ ժամանակի ընթացքում մարտկոցը սկսում է արագ լիցքաթափվել: Մասնագետները նշում են, որ մարտկոցի լավագույն աշխատանքը կապահովվի այն դեպքում, եթե այն հոսանքից անջատեք մինչև 100 տոկոսով լիցքավորվելը:
5. Դուք թողնում եք, որ մարտկոցը լիցքաթափվի մինչև 0 տոկոս: Գերադասելի է, որ 50-80 տոկոս լիցքավորում ունենաք միշտ:
6. Դուք iPhone-ը լիցքավորում եք ոչ օրիգինալ լիցքավորիչով: Իհարկե, Apple-ի լիցքավորման միջոցները բավական թանկ արժեն, սակայն դրանք առանձնանում են բարձր որակով և վստահելիությամբ: Իսկ ինչ վերաբերում է կեղծ ապրանքներին, դրանք երբեմն նաև պայթյունների են հանգեցնում, էլ չասած iPhone-ի օգտագործման ժամկետի կրճատման մասին:
7. Դուք չեք հետևում iPhone-ի մաքրությանը: Հնարավոր է՝ դուք նույնիսկ չեք էլ կռահում, թե որքան մանրէ է կուտակվում ձեր սիրելի հեռախոսի մեջ: Սակայն Apple-ը խորհուրդ է տալիս պարբերաբար մաքրել հեռախոսը:
8. Դուք անհրաժեշտ չափով ուշադիր չեք: Բավական շատ են iPhone-ի գողության դեպքերը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեծ քաղաքներում գադջետների գողության դեպքերը կազմում են 40 տոկոս:
9. Դուք iPhone-ի համար գաղտնաբառ չեք դրել: Մարդկանց 50 տոկոսը արհամարհում է իր iPhone-ը պաշտպանելու անհրաժեշտությունը: Այն կորցնելու կամ գողանալու դեպքում ձեր անձնական տեղեկատվությունը կարող է դառնալ ուրիշի սեփականությունը, այդ թվում՝ լուսանկարները, էլեկտրոնային նամակները, տեսանյութերը, նամակները, սոցցանցերում ձեր խոսակցությունները, և այլն:
10. Դուք թույլ եք տալիս տեսնել ձեր գտնվելու վայրը, ստանում եք բոլոր ծանուցումները: Հաշվի առեք, որ այս ամենը մեծապես ազդում է մարտկոցի կյանքի տևողության վրա: Անջատեք այդ անպետք ֆունկցիաները:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը