Սա պետք է իմանա յուրաքանչյուր կին
Բուսայուղերը դարեր ի վեր օգտագործվել են մեր կենցաղում և կոսմետոլոգիայում: Տնային պայմաններում հնարավոր է այդ յուղերի միջոցով քսուքներ և դիմակներ պատրաստել, որոնք լավագույնս կխնամեն ոչ միայն ձեր դեմքի, այլև մարմնի մաշկը:
1. Կռատուկի (Репейное масло) յուղն ու գերչակի յուղը լավ են մազերի աճի համար:
2. Ծիրանի յուղը՝ մարմնի մերսման և եղունգների սնուցման համար:
3. Կծու կարմիր պղպեղի թուրմից պատրաստված դիմակները լավ են մազերի աճը խթանելու համար:
4. Մումիոն (կարող եք ձեռք բերել դեղատներում)՝ մաշկի ձգման հետքերի դեմ: Պարզապես մեկ հաբը լուծեք մարմնի գելի մեջ և քսեք հետքերին:
5. Լավանդայի եթերային յուղին ավելացնելով մի քանի կաթիլ կոնդիցիոներ՝ կկարողանաք մազերի թարմությունը երկար պահպանել:
6. Ծովի աղ՝ եղունգների և մարմնի վաննաների համար:
7. Ցորենի սերմերի յուղը սնուցում է չոր մաշկը:
8. Ժոժոբայի յուղը՝ աչքերի շուրջ մանր կնճիռների դեմ:
9. Սալիցիլաթթվի և ցինկի խյուսը չորացնում է բշտիկները:
10. Խնձորի քացախն օգնում է ոտքերի ցելյուլիտի և աստղիկների դեմ պայքարում: Պարզապես ամեն օր՝ լողանալուց հետո, ոտքերին խնձորի քացախ քսեք: 2 շաբաթվա ընթացքում աստղիկների գույնը կբացանա, մաշկը քացախից չի գրգռվի:
11. Թեյի ծառի յուղը հրաշալի միջոց է բշտիկների դեմ:
12. Բորային սպիրտը (Борный спирт)՝ բշտիկների դեմ:
13. Կապույտ կավից մարմնի և դեմքի դիմակներ կարող եք պատրաստել:
14. Վաղենակի հոմեոպատիկ քսուքը փափկեցնում է ոտքերի մաշկը:
15. Бадяга-ն օգնում է կապտուկների դեմ:
16. Ընկույզի կոսմետիկ յուղը՝ կնճիռների և աչքերի կապտուկների դեմ:
17. Գլիցերինը փափկեցնում է ձեռքերի մաշկը:
18. Նշի յուղը կանխարգելում է մաշկի ձգման հետքերի ի հայտ գալը:
19. Երկուական թեյի գդալ վիտամիններ А+Е, կիտրոնի հյութն ու դիմեկցիդը լավ խառնեք, քսեք գլխամաշկին, փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով, թողեք մնա 1 ժամ, այսպես կարագացնեք մազերի աճը:
20. Անանուխի յուղը քսեք քունքերին՝ կկանխարգելեք անքնությունը:
21. Կոկոսի յուղ հրաշալի միջոց է մաշկի սնուցման համար:
22. Արգանի յուղ՝ լավագույնս սնուցում է մազերը և մաշկը:
23. Երիցուկի յուղը հրաշալի է միջոց է զգայուն և չոր մաշկի, ամենազգայուն հատվածների՝ աչքերի շրջանի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը