Կոկոսի յուղն ունի բակտերիասպան հատկանիշներ

Կոկոսի յուղը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Այն ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև ունի բակտերիասպան հատկանիշներ: Բացի այս ամենից, կոկոսի յուղ կարող է նաև սպիտակեցնել ատամները՝ առանց կողմնակի ազդեցության:

Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, ամեն առավոտ՝ ուտելուց առաջ, մեկ ճաշի գդալ կոկոսի յուղը բերանում պահելն է: Չնայած՝ այնքան էլ լավ չի հնչում, սակայն այս գործողությունը հրաշքներ է գործում:

Կոկոսի յուղը մաքրում է ատամնաքարերն ու սպանում է բերանի խոռոչի բակտերիաները, և դրա կանոնավոր օգտագործումը կվերացնի բերանի տհաճ հոտն ու լնդերի բորբոքումները:

Լավագույն արդյունքի համար կոկոսի յուղը բերանում պահեք 15-20 րոպե: Սկզբում, տհաճ զգացողություն կունենաք, քանի որ համը տհաճ է, սակայն ընթացքում կսովորեք: Մի մոռացեք, որ առողջությունը զոհեր է պահանջում:

Առո՛ղջ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30