Երիցուկի յուղի օգտակար հատկանիշները

Այժմ գրեթե բոլորը գիտեն երիցուկի յուղի օգտակար հատկանիշների մասին: Իրականում այն համարվում է «հրաշք օգնական», որը ստեղծված է բնության կողմից և կարևոր նշանակություն ունի մարդու առողջության համար:

Երիցուկի յուղն օգնում է ալերգիաների, աղեթափության (грыжа), մկանային ցավերի, արթրիտի, սպիների հարթեցման դեպքում, ինչպես նաև ստամոքսաղիքային խանգարումների և դեպրեսիայի ժամանակ: Ժամանակակից աշխարհում երիցուկի յուղն օգտագործվում է մաշկի խնամքի պարագաների բաղադրության մեջ:

Եթե այն ավելացնենք մաշկի խնամքի քսուքների մեջ, ապա հրաշալի կերպով կպայքարի էկզեմայի դեմ, կմաքրի այրվածքներն ու կկարգավորի մի շարք այլ խնդիրներ:

Երիցուկի բաղադրության մեջ կան սպիտակուցներ, խեժ, ինչպես նաև եթերային յուղեր: Իր՝ հականեխիչ, ցավազրկող, հակաինֆեկցիոն և հակաբորբոքային հատկանիշների շնորհիվ, երիցուկն օգնում է բերանի խոռոչի հիվանդությունների բուժման ժամանակ, օրինակ՝ ստոմատիտ և պարադոնտոզ:

Կարդացեք նաև

Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է.

1 ճ/գ երիցուկի վրա (կարող եք ձեռք բերել ցանկացած դեղատնից) լցրեք 1 բաժակ եռացրած ջուր և թրմեք 20 րոպե: Ապա՝ լուծույթը քամեք, ավելացրեք եռացրած ջուր՝ նախնական ծավալի լուծույթ ստանալու համար: Կես ժամը մեկ ողողեք կոկորդը:

Երիցուկի յուղը հրաշալի է միջոց է զգայուն և չոր մաշկի համար: Բուժում հերպեսը, էկզեման: Երիցուկի յուղը նաև օգտագործում են մաշկի ամենազգայուն հատվածների՝ աչքերի շրջանի համար:

Ի դեպ, եթե քսուքների բաղադրության մեջ առկա է երիցուկ, ապա համոզված եղեք՝ այդ քսուքը արդյունավետ կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս