Բաժիններ՝

Բավարիայում գնացքները միմյանց են բախվել. կան զոհեր ու հարյուրավոր տուժածներ

Գերմանիայի հարավում՝ Բավարիայում, գնացքների բախում է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 2 մարդ, նվազագույնը 100 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է BBC-ն:

Բախումը տեղի է ունեցել զբոսաշրջային Բալ Այբլինգ քաղաքի մերձակայքում՝ Մյունխենից 60 կմ հարավ-արևելք:

Գնացքներից մեկը հարվածի հետևանքով դուրս է եկել ռելսերից, մի քանի վագոն շրջվել է: Ոստիկանությունը կարծում է, որ տեղի է ունեցել գնացքների դիմահար հարված: Դեպքի վայր են ուղևորվում փրկարարներով ուղղաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս