Հնդկաստանում ընձառյուծը ներխուժել է դպրոց, կան տուժածներ
Հնդկաստանի Բանգալոր քաղաքում արու ընձառյուծը ներխուժել է տեղի դպրոցներից մեկի տարածք ու գրոհել 6 մարդու, որոնք փորձել են կենդանուն որսալ: Տուժածների թվում են վայրի բնության պահպանության մասնագետը, անտառահատն ու տեղի հեռուստաալիքի օպերատորը, հայտնում է BBC-ն:
Կենդանուն որսալու օպերացիան տևել է մոտ 10 ժամ: Ի վերջո, ընձառյուծին հաջողվել է քնեցնել ու տեղափոխել ազգային պարկ:
Կենդանին դպրոցի տարածք էր ներթափանցել դպրոցի հարևանությամբ գտնվող անտառից:
Նշվում է, որ կենդանին 5 մարդու պատճառել է թեթև մարմնական վնասվածք, 1 մարդ լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: