Չոր շամպուն՝ մազերը թարմացնելու համար
                                    Պատահում է, որ մազերը լվանալու բացարձակ ժամանակ չի մնում: Լինում են նաև դեպքեր, երբ առավոտյան լվացած մազերը երեկոյան արդեն կորցնում են իրենց տեսքն ու յուղոտվում են:
Fithacker կայքը ներկայացնում է բնական չոր շամպուն, որը թարմացնում է մազերը, անցկացնում յուղոտությունն ու փարթամություն է հաղորդում:
Չոր շամպուն
- Եգիպտացորենի օսլա
 - Կակաո
 - Մի քանի կաթիլ եթերային յուղ
 - Պլաստմասսե տարա
 
Բոլոր բաղադրիչները խառնեք, լցրեք տարայի մեջ, և վերջ, շամպունն արդեն պատրաստ է:
Ի դեպ, բաղադրության մեջ մտնող կակաոն նախատեսված է մուգ մազերի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    

                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    