Սիրիայում դարձյալ իրանցի գեներալ է զոհվել
Իրանի ԶՈւ հրամանատարությունը հաստատել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Մոհսեն Կաջարիանի մահվան փաստը: Վերջինս սպանվել է Սիրիայում՝ ԴԱԻՇ-ի զինյալների դեմ պայքարի ժամանակ, հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Իրանցի բրիգադային գեներալը Սիրիայում էր գտնվում որպես սիրիական բանակի ռազմական խորհրդատու:
Fars գործակալությունը հայտնել է նաև ևս 6 իրանցու սպանության մասին, որոնք կամավոր կերպով կռվում էին Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ:
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերին Սիրիայում սպանվեցին բրիգադային գեներալ Ռեզա Կխավարին ու 8 իրանցի զինծառայողներ: Դեկտեմբերին հայտնի դարձավ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեկ այլ գեներալի՝ Հոսեյն Ֆադայի սպանության մասին: