Նեխուրով ապուր՝ նիհարելու համար
Նեխուրի արմատներն օրգանիզմին անհրաժեշտ առաջնային մթերք են համարվում: Դրանց կանոնավոր օգտագործումը կանխարգելում է բազմաթիվ հիվանդություններ, ինչպես նաև մաքրում և երիտասարդացնում է օրգանիզմը, ամրացնում է իմունային համակարգը:
Կանաչիների և նեխուրի կանոնավոր օգտագործումը կօգնի աստիճանաբար մաքրել երիկամները: Նեխուրի արմատներ կարող եք ձեռք բերել տարվա յուրաքանչյուր եղանակին, ինչպես նաև աճեցնել տան պայմաններում:
Fithacker կայքը ներկայացնում է նեխուրով պատրաստված մի ապուրի բաղադրատոմս, որը կօգնի մաքրել օրգանիզմն ու արագ նիհարել: Նեխուրի դիետան չունի հակացուցումներ կամ որևէ սահմանափակում, այս դիետան պահել կարող է յուրաքանչյուր ոք:
Այս դիետան տևում է 1 շաբաթ, այս օրերի ընթացքում կարող եք ուտել մրգեր, բացի խաղողից և բանանից, ինչպես նաև՝ բանջարեղեն՝ բացի կարտոֆիլից:
Կարող եք խմել մաքուր ջուր, կանաչ թեյ կամ սուրճ անսահմանափակ քանակությամբ: Միակ կանոնն օրական մեկ ափսե այս ապուրից ուտելն է:
Բաղադրություն
- 400 գ նեխուր
- Կես կգ կաղամբ
- 6 միջին չափի սոխ
- 3 միջին թարմ լոլիկ
- 2 քաղցր կանաչ պղպեղ
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Բանջարեղենները կտրատեք, ավելացրեք 3լ ջուր, ապա՝ աղ և մի փոքր սև պղպեղ: Կաթսան դրեք կրակին, հասցրեք եռման ջերմաստիճանի և եփեք 10 րոպե, ապա կրակն իջեցրեք և շարունակեք եփել այնքան, մինչև բանջարեղենները փափկեն: Ահա և վերջ:
Ապուրը շատ համեղ է և օգտակար, այն այրում է ավելորդ ճարպերն ու հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը