Բաժիններ՝

2015-ին արտագաղթն ավելացել է

 

2015թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ ուղևորաշրջանառության համախառն ծավալը կազմել է 5 մլն 462 հազար, 2014թ.՝ 5 մլն 510.9 հազար ուղևորության համեմատ, այսինքն՝ նվազել է 0.9 %-ով: Այս մասին տեղեկանում ենք այսօր Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներից:

Սահմանային գրանցումների հաշվեկշիռը (գրանցված մուտքերի և ելքերի տարբերությունը) 2015թ. հունվար-դեկտեմբերին կազմել է -43.4 հազար, 2014թ. հունվար-դեկտեմբերի՝ -41.7 հազար սահմանային գրանցման համեմատ: Սակայն հարկ է նշել, որ սա ոչ միայն ՀՀ քաղաքացիներին է վերաբերում, այլ նաև օտարերկրացիներին:

Իսկ միայն ՀՀ քաղաքացիների դեպքում այս բացասական սալդոն, որն, ըստ էության, արտագաղթի ծավալն է ցույց տալիս, ավելի մեծ է՝ 47 հազար 676 մարդ: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ արտագաղթի ծավալն ավելացել է՝ 2014-ին ՀՀ քաղաքացիների հաշվով բացասական սալդոն 47 հազար 74 էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս