Ռուսաստանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից
Ռուսաստանին կարող են հեռացնել Եվրոպայի խորհրդից, եթե վերջինս չկատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը (ՄԻԵԴ), հայտարարել է ՄԻԵԴ ղեկավար Գվիդո Ռայմոնդին, հայտնում է «Ուկրինֆորմը»:
«Տրամաբանությունը պարզ է՝ կա´մ դուք կատարում եք 46-րդ հոդվածը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) կա´մ չեք կատարում: Եթե ոչ, եթե ձեր ազգային համակարգը հակասում է դատարանի որոշմանը, ապա, ի վերջո, դուք չեք կարող մնալ այդ կազմակերպության անդամ: Դուք չեք կարող մնալ համակարգում, եթե հերքում եք ՄԻԵԴ-ի որոշումների պարտադիր լինելը»,- ընդգծել է Ռայմոնդին:
Նրա խոսքով՝ հարկավոր է տարբերակել դեպքերը, երբ կան որոշակի դժվարությունները՝ որոշումները կատարելու հարցում և երբ կան մերժումներ: «Նման դեպքերը տեղի են ունենում ոչ հաճախ, սակայն հարկավոր չէ դրանք թերագնահատել»,- ասել է ՄԻԵԴ նախագահը՝ հավելելով, որ պաշտոնական հրաժարումը նշանակում է կոնկրետ արդյունք՝ երկրի հեռացումը Եվրոպայի խորհրդի կազմից:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը ՌԴ Սահմանադրական դատարանին իրավունք է տալիս որոշել, թե որ օրենքը պետք է կիրառել, որը՝ ոչ: