Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի էկոնոմիկայի նախարարները կհանդիպեն փետրվարին
Փետրվարի 19-ին Թուրքիայի Կայսերի նահանգում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի էկոնոմիկայի նախարարների եռակողմ հանդիպումը:
Այս մասին հայտնում է Ihlas գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշին:
Բացի այդ՝ նախատեսվում է անցկացնել միջոցառում երեք երկրների մոտ 500 գործարարների մասնակցությամբ, տեղեկացնում է Trend-ը: