Կարոտել եմ ծնողներիս և սիրածս աղջկան՝ Քրիստինային, ովքեր ամենաշատն են ինձ սպասում. զինվոր-դերասանը՝ բանակից. Life.panoarama.am
1992թ-ի հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին: «Հայկական բանակն ամենահզորն է»՝ ահա այս գիտակցմամբ ամեն տարի այս օրը մենք նշում ենք մեր բանակի տոնը:
Օրվա խորհրդով Life.panoarama.am-ը հենց զորամասից զրուցել է դերասան Անդրանիկ Ղազարյանի հետ, ում ծառայությունը կավարտվի ճիշտ վեց ամսից:
Անդրանիկ Ղազարյանը, ով հայտնի է տարբեր հեռուստասերիալներից, արդեն մեկ ու կես տարի է՝ ծառայում է Հայոց բանակում.
«Տեւական ժամանակ է՝ ծառայում եմ Մեղրիում, վեց ամիս է մնացել վերադարձիս, որին, իհարկե, անհամբեր սպասում եմ, բայց եւ հոգեպես ինձ բավարարված ու վստահ եմ զգում, որ ես էլ եմ հայրենիքիս նկատմամբ պարտքս կատարում»,-կայքի հետ զրույցում նշեց զինվոր Անդրանիկ Ղազարյանը:
Խոսելով դժվարությունների մասին՝ դերասանը նկատեց.
«Ծառայության ընթացքում բոլոր դժվարությունների կողքին զինվորը պետք է կարողանա հաղթահարել ամենագլխավորն ու կարեւորը, որը հայրենասիրություն է կոչվում, այն երդման պես պահել է պետք: Հայրենասիրությունը դժվարության հետ եմ կապում, քանի որ դեռ 90-ականներին դա է եղել ամենամեծ դժվարությունը, ինչը դեռեւս որոշ իմաստով պահպանվում է մեր օրերում: Ծառայությունը ինձ տալիս է մի շարք այլ, թեկուզեւ կենցաղային բարդություններ հաղթահարելու մեծ փորձ, ինչը ինձ հատատ ողջ կյանքի ընթացքում է պետք գալու, նաեւ մի շատ կարեւոր ու թանկ ձեռքբերում ունեմ՝ ի դեմս ծառայակից ընկերներիս, նրանք էլ հաստատ ողջ կյանքիս համար են»:
Բոլոր զինվորների նման՝ Անդրանիկի համար էլ ամենամեծ դժվարությունը կարոտի հաղթահարումն է.
«Կարոտել եմ ծնողներիս եւ սիրածս աղջկան՝ Քրիստինային, ովքեր ամենաշատն են ինձ սպասում: Նրանց համբերություն եմ մաղթում, մինչ կհանդիպենք»,- նշեց նա:
Մանրամասներն` այստեղ