Զիկա վիրուսը հասավ նաև Եվրոպա. Դանիայում գրանցվել է վիրուսով վարակման առաջին դեպքը
Դանիայում գրանցվել է Զիկա վիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է Reuters-ը:
Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Ինչպես նշվում է, հիվանդության դեպքը հայտնաբերվել է Դանիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Օրհուսում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգի մի բնակչի մոտ բժիշկները հայտնաբերել են Զիկա վիրուսի վարակման առաջին դեպքը: ԱՄՆ առողջապահության դեպարտամենտից հայտնել են, որ Զիկան փոխանցվում է միջատի խայթոցի միջոցով: Ավելի վաղ հաղորդվել է, որ Զիկա վիրուսի բռնկում է կանխատեսվում Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների երկրներում: