Գերմանիայի տնտեսությունը 2015-ին աննախադեպ աճ է գրանցել
Չնայած եվրոպական տնտեսությունում առկա ճգնաժամին ու Չինաստանի խնդիրների՝ գլոբալ շուկաների վրա ունեցած բացասական ազդեցությանը, գերմանական տնտեսությունը, համաձայն նախնական տվյալների, 2015 թվականին ռեկորդային աճ է գրանցել:
Ինչպես հայտարարել է երկրի վիճակագրության դաշնային բյուրոն, Գերմանիայի տնտեսական աճը 2015թ. կազմում է 1,7%, ինչը ռեկորդային է վերջին 4 տարվա կտրվածքով:
Փորձագետների խոսքվ՝ ցուցանիշն ապահովել է երկրի ներսում սպառողական ապրանքների պահանջարկի աճ:
Բնակչության միջին աշխատավարձի բարձրացումն ու սպառողական գնողունակության աճը փոխհատուցել են առևտրի եկամուտների նվազումը, որը նախկինում գերմանական տնտեսության աղբյուրն էր:
«Գերմանական տնտեսությունը կայուն աճում է շնորհիվ երկրի ներսում բարձր սպառողական պահանջարկի»,- Reuters-ի հետ զրույցում ասել է «Բերնբերգ բանկի» վերլուծաբաններից մեկը:
Վիճակագրության բյուրոյի պաշտոնյաների խոսքով՝ երկրի ՀՆԱ-ի աճը չորրորդ եռամսյակում կկազմի 0,25%:
Գերմանիայի տնտեսական աճը տեղի է ունենում Եվրոգոտու տնտեսության համար ոչ բարենպաստ իրավիճակում: Անցած տարի ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը նախազգուշացրել էր Եվրոպայում նոր ռեցեսիայի առաջացման մասին: