Բաժիններ՝

Վթար Ուշի գյուղի մոտ

Հունվարի 12-ին, ժամը 23.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ուշի հատվածի 4-րդ կմ-ում «ГАЗ 2410» մակնիշի 04LL172 պ/հ (վարորդ՝ 1991 թ. ծնված Ն. Պ.) ավտոմեքենան բախվել է էլ.սյանը:

Ուղևոր` 1991 թ. ծնված Ս. Ս.-ը տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս