Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ ձևաչափով հանդիպումը Սիրիայի հարցով կկայանա Ժևնում հունվարի 13-ին
Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ ձևաչափով հանդիպումը Սիրիայի կարգավորման հարցով պլանավորված է Ժևնում հունվարի 13-ին, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
«Նման հանդիպում նախատեսված է հունվարի 13-ին»,- ասել է նա:
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտնել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են մասնակցել հունվարի 25-ին Ժնևում կայանալիք բանակցություններին: