Խոզի գրիպից մահացած տղամարդը Վրաստանի քաղաքացի էր

Հունվարի 9-ի գիշերը H1N1 վարակի հետևանքով Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտում տղամարդ է մահացել: ՀՀ առողջապահության նախարարությունից 168.am-ին հայտնեցին, որ նա վարակված եկել է Ռուսաստանից և բուժօգնության է դիմել բավական ուշ:

Մահացած տղամարդը Վրաստանի քաղաքացի էր:

ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ երկրում համաճարակ չկա: Ըստ որոշ տվյալների՝ այս տարի սուր շնչառական հիվանդություններից այս տարի մահվան երեք դեպք է գրանցվել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս