Գերմանիայում վաճառքի է հանվել «Մայն Կամպֆի» նոր հրատարակությունը
Գերմանիայում 70 տարում առաջին անգամ վաճառքի է հանվել «Մայն Կամպֆի» նոր հրատարակությունը, հայտնում է BBC-ն:
Ադոլֆ Հիտլերի հակասեմիտական մանիֆեստի վերահրատարակությունն արգելվել էր Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն ներկայում Բավարիայի կառավարությանը պատկանող հեղինակային իրավունքի գործողության ժամկետը սպառվել է:
Նոր հրատարակությունը՝ լի մեկնաբանություններով, պատկանում է Մյունխենի Ժամանակակից արվեստի պատմության ինստիտուտին:
Սկսած երեկվանից՝ գիրքը կարելի է գնել խանութներում, սակայն՝ ոչ բոլոր, ոմանք սկզբունքորեն որոշել են գիրքը չգնել:
Գիրքը հրատարակվել է գրեթե 4 հազար օրինակով: Հրատարակիչները պնդում են, որ գրքի վերահրատարակման նպատակը նացիստական գաղափարախոսության պսակազերծումն է:
Մինչ այդ գրքի միակ պատճենները հրապարակվել էին մինչև 1945 թվականը: Դրանք չեն պարունակում մեկնաբանություններ ու ծանոթագրություններ, որոնք կբացատրեին փաստաթղթի ռասիստական պարունակությունը: