Յուրաքանչյուր կին միաժամանակ սպասուհի, արքայադուստր և թագուհի է
Յուրաքանչյուր կին հոգում միաժամանակ և սպասուհի է, և արքայադուստր, և թագուհի: Եվ դա բնավ կապված չէ տարիքի հետ: Կարևորն այն է, թե ինչպես եք դուք ձեզ զգում, ինչպես եք տեսնում ինքներդ ձեզ և ինչպես եք ձեզ դրսևորում:
Marketium.ru կայքն առաջարկում է կանանց այս երեք տեսակների տարբերակիչ առանձնահատկությունները:
1. Սպասուհիները երազում են բարի փերիների մասին, արքայադուստրերը՝ գեղեցիկ ասպետի, իսկ թագուհիները չեն երազում, նրանք գործում են:
2. Սպասուհիները հավատում են հրաշքների, արքայադուստրերի մոտ հրաշքներ իրոք տեղի են ունենում, իսկ թագուհիներն իրենք են հրաշք ստեղծում:
3. Սպասուհիները թույլ են, բայց թվում են ուժեղ, արքայադուստրերն ուժեղ են, բայց թվում են թույլ, թագուհիներն ապրում են առանց դիմակների:
4. Սպասուհիները շուտ են գալիս, արքայադուստրերը՝ մի փոքր ուշացմամբ, իսկ թագուհիները՝ միշտ ճիշտ ժամանակին:
5. Սպասուհիներն ամեն ինչում իրենց են մեղադրում, արքայադուստրերը՝ ուրիշներին, իսկ թագուհիները հետևություններ են անում:
6. Սպասուհիները չեն կարողանում հաղթել, արքայադուստրերը չեն կարողանում պարտվել, իսկ թագուհիները չեն մրցում:
7. Անգամ գեղեցիկ սպասուհիներն իրենց համարում են տգեղ, անգամ շատ տգեղ արքայադուստրերն իրենց համարում են աննման գեղեցիկ, իսկ թագուհիներն այդպես էլ չունեցան հայելու մեջ նայելու ժամանակ:
8. Սպասուհուն կարելի է չնկատել, արքայադստերը չի կարելի չնկատել, իսկ թագուհուն չի կարելի չնկատել, երբ նա այդպես է ուզում:
9. Սպասուհիները ցանկանում են ստանալ գովեստի խոսքեր, արքայադուստրերը՝ ուշադրություն, թագուհիները՝ փորձ:
10. Սպասուհիները հանդուրժում են վիրավորանքը, արքայադուստրերը՝ վրեժ են լուծում, իսկ թագուհուն վիրավորել հնարավոր չէ:
11. Սպասուհիներն ամեն բան հասկանում են և դիմանում, արքայադուստրերը հասկանում են այն, ինչ ուզում են, իսկ թագուհիները հասկանում են ամեն ինչ և հեռանում:
12. Սպասուհիները չեն կարողանում պահանջել, արքայադուստրերը չեն կարողանում սպասել, թագուհիները գիտեն, որ ամեն բան իր ժամանակն ունի:
13. Սպասուհիներն ուզում են մեծանալ, արքայադուստրերը չեն ուզում ծերանալ, իսկ թագուհիները գիտեն, որ ամեն բան իր ժամանակն ունի:
14. Սպասուհիները տեսնում են աշխարհը սև գույնով, արքայադուստրերը՝ վարդագույն, իսկ թագուհիները՝ սևով, վարդագույնով և մնացած բոլոր գույներով:
15. Սպասուհիների հետ հեշտ է, արքայադուստրերի հետ՝ դժվար, իսկ թագուհիների հետ ծայրահեղ դեպքում՝ հետաքրքիր:
16. Սպասուհի լինելը դժվար է, արքայադուստր լինելը՝ հեշտ, իսկ թագուհի լինելը մի բան արժե:
17. Սպասուհին երազում է լքել աշխատանքը և հանդիպել երազանքների ասպետին, արքայադուստրը՝ գեղեցիկ ուղեկցի և շրջապատումից խուսափելու մասին, իսկ թագուհին երազում է երիտասարդության մասին, և, որ իրեն հանգիստ թողնեն:
Սիրարփի Աղաբաբյան