![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ Արտաշատ քաղաքում
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/Hrdeh4.jpg)
Հունվարի 2-ին, ժամը 17.11-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ այրվում են Ն. Գ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1.5 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել` 17.31-ին: