Anonymous-ի ցանցահենները կիբերպատերազմ են հայտարարել Թուրքիայի դեմ
Anonymous խմբավորման ցանցահենները հայտարարել են Թուրքիայի իշխանությունների դեմ խոշորամասշտաբ կիբերպատերազմի մասին՝ նրանց մեղադրելով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ, հայտնում է The Mirror-ը:
Ցանցահենները հայտարարել են, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում ԴԱԻՇ-ին՝ նրանցից գնելով նավթ ու բժշկական օգնություն տրամադրելով ահաբեկիչներին:
«Մենք այլևս չենք անտեսի, որ Էրդողանը՝ Թուրքիայի ղեկավարը, աջակցություն է ցուցաբերում ԴԱԻՇ-ին»,- հայտարարել է Anonymous-ը:
Անցած շաբաթ ցանցահենային հարձակման էին ենթարկվել թուրքական մոտ 40 հազար կայքեր: