Արդյունավետ բաղադրատոմսեր՝ ձեռքերի պիգմենտային հետքերը վերացնելու համար

Բոլորս էլ փորձում ենք ինքներս մեր մասին հոգ տանել, խնամել մեր գեղեցկությունը, հատկապես՝ ձեռքերի և դեմքի գեղեցկությունը: Այդ պատճառով մենք ո՛չ ջանքեր ենք խնայում, ո՛չ էլ միջոցներ: Սակայն այսօր ձեզ կներկայացնենք բնական տոնիկների բաղադրատոմսեր, որոնք հրաշալի կերպով կմաքրեն ձեռքի դաստակներին հայտնված պիգմենտային կետերը:

Այս պրոցեդուրան շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս պահպանել մաշկի էլաստիկությունն ու փափկությունը, ինչպես նաև՝ վերացնել վաղաժամ ծերացման հետքերը:

Բնական լոսյոնները կդառնան ձեր ամենասիրելին, քանի որ դրանք ոչ միայն մատչելի են, այլև՝ հասանելի բոլորին:

Բնական լոսյոն օգտագործելու առավելություններից մեկն այն է, որ այս լոսյոնները խոնավեցնում են մաշկն ու բացարձակ անվնաս են, կարող եք ամբողջ օրվա ընթացքում քսել ձեռքերին:

Կարդացեք նաև

Մեղրից պատրաստված լոսյոն

Այս բնական լոսյոնը մաքրում և խոնավեցնում է մաշկը՝ այն դարձնելով ավելի փափուկ:

Բաղադրությունը

  • 1 ճ/գ մեղր
  • 1 թ/գ թարմ քամած կիտրոնի հյութ
  • 1 ճ/գ վարդի հյութ
  • 2 ճ/գ օղի

Բոլոր բաղադրիչները խառնեք շշի մեջ և թողեք մնա 5 օր սառը վայրում: Ամեն օր՝ այդ 5 օրերի ընթացքում, խառնեք շշի պարունակությունը:

5 օր անց տնական միջոցը պատրաստ է, կարող եք այն օգտագործել: Երեկոյան կամ գիշերը մի փոքր զանգված քսեք ձեռքերին:

Լոսյոն՝ քացախից և անանուխից

Այս բնական միջոցը նաև ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ, և սնուցում, խոնավեցնում և փափեցնում է մաշկը: Բացի այդ, այս լոսյոնը թույլ է տալիս պահպանել մաշկի առաձգականությունը:

Բաղադրությունը

  • 1 ճ/գ անանուխի չոր տերևներ
  • 2 ճ/գ խնձորի քացախ
  • 1 բաժակ ջուր

Անանուխի թուրմ պատրաստեք՝ դրանք սովորական ջրի մեջ եփելով: Ավելացրեք խնձորի քացախ, թրմեք և լցրեք շշի մեջ: Ստացված լոսյոնը պետք է քսել ձեռքերին ամեն օր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս