Բաժիններ՝

Լուի Վան Գալի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հետ է գնում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին:

«Վան Գալի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» միայն հետ է գնում: Ֆուտբոլիստները նրա ղեկավարությամբ վախենում են ռիսկի դիմել, նախաձեռնություն դրսևորել, որպեսզի չկորցնեն տեղը կազմում: Իսկ դա ազդում է խաղի վրա: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հնարավորություն ունենա դրսևորել իր որակները դաշտում:

Ղեկավարությունը, հնարավոր է, չի ցանկանում բաժանվել մարզչից, ում պատվերով գնվել են այդքան ֆուտբոլիստներ, ծախսվել է մեծ գումար: Սակայն իրավիճակը աղետալի է, և, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանն ավարտելիս չլինի առաջին քառյակում, ապա ո՛չ Անչելոտին, ո՛չ էլ Գվարդիոլան թիմ չեն գա: Իսկ դա իր հերթին՝ կխանգարի դեպի ակումբ գրավել լավ ֆուտբոլիստների»,- Ֆերդինանդի խոսքերն է ցիտում The Sun-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս