Գերմանիայի ոստիկանությունը որոնում է Բեռլինում ահաբեկչություններ նախապատրաստող հանցագործներին
Գերմանիայի ոստիկանությունը մի քանի ստուգայց է իրականացրել երկրում, որպեսզի հայտնաբերի ահաբեկչական բջիջի հիմնադիրներին, որը ահաբեկչություններ էր ծրագրում Բեռլինում: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով Գերմանիայի դաշնային դատախազությանը:
Իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Բեռլինի արվարձաններում ու Սաքսոնիայում: Քննիչները փորձել են դուրս գալ երեք կասկածյալների հետքի վրա, որոնցից յուրաքանչյուրն ավելի վաղ արդեն մեղադրվել էր Գերմանիայում ահաբեկչություններ ու ահաբեկչական խմբավորումներ կազմելու մեջ:
Բացի այդ՝ նրանցից մեկը կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ համագործակցելու մեջ՝ զբաղվելով ահաբեկչական խմբավորման համար նոր անդամների հավաքագրմամբ:
Սակայն, ըստ դատախազության, ոչ մի ենթադրյալ հանցագործի ձերբակալել չի հաջողվել: