Բաժիններ՝

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 910 հազար դոլարով

Rickenbacker էլեկտրակիթառը, որը պատկանել է բրիտանական լեգենդար The Beatles խմբի երաժիշտ Ջոն Լենոնին, Julien’s Auctions աճուրդում վաճառվել է 910 հազար դոլարով, հայտնում է BBC-ն:

Ինչպես նշված է ամերիկյան աճուրդի տան հաղորդագրության մեջ, Լենոնն առաջին անգամ այդ կիթառի վրա է նվագել 1964 թվականի Սուրբ Ծննդյան համերգներին, իսկ 1968-ին այն նվիրել էր խմբի մեկ այլ մասնակցի՝ Ռինգո Սթարին:
Ընդհանուր՝ աճուրդում ներկայացված է եղել մոտ 800 իր, որոնք պատկանել են Ռինգո

Սթարին ու նրա կնոջը՝ Բարբարա Բախին:
Մասնավորապես, Սթարի հարվածային Ludwig Oyster սարքը վաճառվել է 2,2 մլն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս