Բաժիններ՝

Հարձակում և սադրանք Ազատության հրապարակում. «Նոր Հայաստան»

Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 16-ի սահմաններում «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի և Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ հարձակվել է Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա նստացույցին մասնակցող «Նոր Հայաստան» ճակատի աջակիցների և այնտեղ ներկա քաղաքացիների վրա՝ ակնհայտորեն փորձելով սադրել զանգվածային բախում:

Մասնավորապես՝ հարձակվողներից մեկը մոտեցել է նստացույցի մասնակից, ազատամարտիկ Յուրա Աթոյանին և, իր ընկերներին հարց ուղղելով, թե սա էն օրվա թուրքը չէր, թքել է Յուրա Աթոյանի երեսին, իսկ նրա կողքին կանգնած մեկ ուրիշը ոտքով հարվածել է Յուրա Աթոյանի կրծքավանդակին:

Նստացույցին մասնակցող ՀՀ քաղաքացի Արեգ Կյուրեղյանը Յուրա Աթոյանի վրա խմբակային ձևով հարձակում կատարողներից պաշտպանելու նպատակով միջամտել է, ինչի ընթացքում հարվածել է Յուրա Աթոյանին հարվածողին:

Հատկանշական է, որ հարձակվող և սադրող խմբի պարագլուխ Յուրա Ալեքսանյանը նկարահանել է իրենց կատարած հարձակումն ու սադրիչ գործողությունը, ինչը տպավորություն է ստեղծում, որ նա պետք է հետագայում տեսանյութի ձևով հաշվետվություն ներկայացներ իր խմբի կատարած «աշխատանքի» վերաբերյալ:

Ազատության հրապարակում ներկա ոստիկանները միջամտել են և բերման են ենթարկել հարձակվողներին, ինչպես նաև նրանց հետ միասին՝ ինքնապաշտպանության իրավաչափ միջոցի դիմած Արեգ Կյուրեղյանին, մինչդեռ «մոռացել» են ոստիկանություն հրավիրել նաև Յուրա Աթոյանին, ով տուժել է սադրիչների հարվածներից:

 «Նոր Հայաստան» շտաբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս