«Ռեալն» անօրինական է համարում ակումբի հեռացումն Իսպանիայի գավաթից և կբողոքարկի որոշումը
«Ռեալը» գտել է Դենիս Չերիշևի որակազրկման անօրինականության հաստատումը:
«Մրցաշարի կոմիտեի գլխավոր մրցավարն ընդունել է այն փաստը, որ Չերիշևն անհատական ծանուցում չի ստացել որակազրկման մասին: Համապատասխան որոշումը «Ռեալը» ստացել է երեկոյան 6:17 րոպեին:
Հիմնվելով այդ անալիզի վրա` մեր ակումբը գտավ հաստատումն այն փաստի, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Չերիշևին անհատապես չի տեղեկացրել որակազրկման մասին, բայց չէ՞ որ դա է հանդիսանում միակ տարբերակը, որի դեպքում որակազրկումը մտնում է ուժի մեջ:
«Ռեալը» պնդում է տվյալ փաստարկը և կնախաձեռնի բոլոր համապատասխան գործողությունները, որպեսզի ապահովի գործի բարեհաջող լուծումն ակումբի համար»,- ասվում է Թագավորական ակումբի հայտարարության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը