Ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատող և ընտրատածքային հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանը` «Ոչի» վստահված անձանց կաշառելու փորձի համար. arminfo.am
arminfo.am-ը գրում է. ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար և «Ոչի» քարոզչական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի ներկայացրած նյութերի հիման վրա Գլխավոր դատգախազության հակտապես կարևոր գործերի վարչությունում հարուցված գործի շրջանակում ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատող Զավեն Միրիջանյանը: Նա 10 տարուց ավելի ընտրատածքային հանձնաժողովի անդամ է:
ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Զավեն Միրիջանյանը միայնակ չի գործել: Հաղորդվում է, որ նրա հետ նույն գործով զբաղվել է ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկի փեսան, որն աշխատում է Մաքսային ծառայությունում: Քննությանը չխանգարելու նկատառումներից ելնելով` նրա անունը չի հրապարակվում: Հաղորդվում է, որ ընտրակեղծարարների այս որջը գործողությունների է պատրաստվել Կենտրոն համայնքում: Իսկ Կենտրոն համայնքը, ինչպես հայտնի է, ընտրությունների ժամանակ լինում է կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի «կուրացիայի ներքո»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել էր, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր:
Դատախազի որոշմամբ՝ Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: