Բաժիններ՝

Իրաքը պահանջում է Թուրքիայի զորքերն անհապաղ դուրս բերել երկրի հյուսիսից

Իրաքը հայտարարել է, որ թուրք զինծառայողների մուտքը երկրի հյուսիսային հատված, խախտում է իր ինքնիշխանությունը ու պահանջել է անհապաղ դուրս բերել երկրի տարածքից թուրքական զորքերը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի իշխանություններին:

Իրաքի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ, որն ընթերցվել է պետական հեռուստատեսությամբ, թուրքական ակտիվությունը որակել է որպես «ներխուժում»: Բաղդադը հերքել է ինչ-որ ռազմական օպերացիայի անցկացումը, որը չի համաձայնեցվել դաշնային կառավարության հետ:

Դեկտեմբերի 4-ին հաղորդվել էր, որ թուրք զինվորների գումարտակը տեղակայվել է Իրաքի հյուսիսում՝ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի մոտակայքում: Որպես առաքելության նպատակ է հայտարարվել տեղի աշխարհազորայիններին ռազմական հմտություններ սովորեցնելը, ովքեր պայքար են մղում ԴԱԻՇ-ի դեմ:

Թուրքական զորքերը շրջան էին ժամանել զրահատեխնիկայի հետ միասին:
Ինչպես հայտնում է BBC News-ը՝ հղում կատարելով Թուրքիայի հրամատարությանը, Իրաքի հետ սահմանը հատել է թուրքական բանակի 150 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս