Արտաամուսնական կապերի մեջ գտնվող ընկերոջից վրեժխնդիր լինելու համար ասել է, թե նա բռնաբարել է իրեն
Դատարան է ուղարկվել սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը:
Նախաքննության ընթացքում 25-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախազգուշացված լինելով հանցագործության մասին, սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ու գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, արտաամուսնական կապերի մեջ գտնվող ընկերոջը խանդելու և իրեն դավաճանելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, Ոստիկանությունում գրավոր հաղորդում է տվել այն մասին, թե իբր ընկերն առաջարկել է իր հետ ունենալ սեռական հարաբերություն, սակայն մերժում ստանալուց հետո, նա բռնաբարել է՝ իր կամքին հակառակ՝ իր հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Աղջկա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: ՀՀ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել երիտասարդ աղջկան (33-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետ) որպես պատիժ նախատեսում է ազատազրկում առավելագույնը հինգ տարի ժամկետով: