Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը: Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: