Բաժիններ՝

8 ֆուտբոլիստ այլևս չի խաղա «Բանանցում»

Երևանի «Բանանցի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2015-2016թթ. մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո «Բանանցի» ութ ֆուտբոլիստ կհեռանա ակումբից:

Բոյան Միխայլովիչի, Սարգիս Բալոյանի, Վարդան Մովսիսյանի, Կարեն Հարությունյանի, Արամ Շախնազարյանի և Արմեն Մանուչարյանի հետ պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:

Իսկ Ջերեմիա Ջոնի և Անդրանիկ Քոչարյանի պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: Այս ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր չեն կնքվի:

«Բանանցում» չի շարունակի աշխատել նաև «Բանանց-2»-ի իսպանացի մարզիչ Կրիստիան Բեգերը, ում հետ պայմանագիրը նույնպես խզվել է փոխադարձ համաձայնությամբ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս