«Դա Անդրիասին պատիվ չի բերում». Պարույր Հայրիկյանը՝ Անդրիաս Ղուկասյանի հայտարարության մասին

«Դժվարանում եմ պատկերացնել՝ ի՞նչ նմանություն է տեսել Անդրիաս Ղուկասյանը, քանի որ այն ժամանակ կոնկրետ թեկնածուի նկատմամբ էր բռնությունը, և այսօր ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ չէ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անդրիաս Ղուկասյանն ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի օպերացիան նմանեցնում է 2013թ. ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին: «Մեր կողմից կանխատեսվում էր, որ նման մի «քեյս» կարող է մտնել հանրային տիրույթ՝ հաշվի առնելով վերջին ընտրությունները՝ Պարույր Հայրիկյանի հետ կապված ահաբեկչությունը: Մենք ունենք նույն իրավիճակը, երբ փորձ արվեց սա օգտագործել, որպեսզի ոչ միայն մեր հանրությանը ցույց տան, որ կան վտանգներ, այլև նույնականացնեն Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ, սակայն նրանց չհաջողվեց համաշխարհային մեդիաների մեջ բերել մի «քեյս», որ ԱԱԾ-ն կանխեց ահաբեկիչներին»,- նշել էր Ա. Ղուկասյանը:

ԱԻՄ առաջնորդը, սակայն, նմանություն այդ երկու դեպքերի մեջ չի տեսնում:

Մեր հարցին՝ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից կատարված վնասազերծման օպերացիան, այդ դեպքերը որքանո՞վ եք դիտարկում ներկայիս քաղաքական գործընթացների համատեքստում՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ անհիմն չի համարում ասել, որ դրանք անմիջականորեն կապված են, բայց բավարար տեղեկատվություն չունի՝ նման ավարտուն գնահատական տալու համար:

Կարդացեք նաև

«Տարօրինակ բաներ շատ կան, պետք է հանցավայրի մուտքը տևական ժամանակ արգելված լիներ մտնել (նկատի ունի՝ դեպքի վայր լրատվամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը.- Ա.Ք.), եթե նման լուրջ հանցագործություն է»,- նկատեց ԱԻՄ առաջնորդը:

Մեր այն դիտարկմանը, թե շատերը սա համարում են շոու՝ ԱԱԾ-ի կողմից, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ տրամաբանություն կա բոլորի ասածներում էլ. «Ես Արթուր Սաքունցի կարծիքը կարդացի, որ ասում է՝ Սյունիքի մարզպետի տանն այդքան զենք գտաք, ինչի՞ նույն եզրակացությունը չարեցիք… Տրամաբանություն կա բոլորի ասածների մեջ, բայց ես չեմ շտապում գնահատական տալ: Բայց եթե որևէ մեկը համեմատում է 2013 թվականի հունվարի 31-ի դեպքի հետ, ապա ինձ համար անհասկանալի է: Թող բարի լինեն՝ խորանան այդ դեպքի մեջ, վերլուծություն անեն, հետո նոր գնահատական տան: Դա նաև իմ սխալն է, որ դատավարության ավարտից հետո մի ընդհանրական, հստակ վերլուծություն տեղի չունեցավ այն մասին, թե ինչ էր կատարվել, որ Անդրիասի նման մարդիկ էլ նման անհաջող համեմատություններ չանեին, դա իրեն պատիվ չի բերում»:

Տեսանյութեր

Լրահոս