Կանանց տեսակները՝ ըստ Արևելյան հորոսկոպի
Համաձայն Արևելյան հորոսկոպի, կանայք բաժանվում են մի քանի տեսակների: Յուրաքանչյուր տեսակի համար բնորոշ են վարքագծի որոշակի առանձնահատկություններ, բնավորության գծեր և կյանքի սկզբունքներ:
Տեսակների բաժանումը՝ ըստ Արևելյան Հորոսկոպի, օգնում է թույլ սեռի ներկայացուցիչներին ավելի շատ իմանալ իրենց մասին, իսկ տղամարդկանց շանս է տրվում իմանալ այն, ինչ նրանք դեռ չգիտեին իրենց զուգընկերուհու մասին:
Ռոմանտիկ կանայք
Այս տեսակին են պատկանում նրանք, ովքեր ծնվել են Ձիու, Վագրի և Շան տարում: Արևելյան հորոսկոպի այս եռյակն առանձնանում է հրեշտակային արտաքինով, բայց բավականին բարդ բնավորությամբ: Այս կանայք ցանկանում են ուժեղ և անկախ թվալ, սակայն հոգու խորքում նրանք մնում են փափկասիրտ և անվճռական: Ռոմանտիկ կանանց տեսակն առանձնանում է ակտիվությամբ և եռանդով: Նրանք հաճախ են հասնում իրենց ուզածին, բայց դեպի նպատակը գնալիս չեն մտածում հետևանքների մասին: Նշանների այս եռյակը սիրո մեջ հաճախ է տանջվում և հիասթափվում: Նրանց հարկավոր է հանել վարդագույն ակնոցները, նրանք միշտ իդեալականացնում են նրանց, ում սիրում են: Այս տեսակի կանայք առանձնանում են հավատարմությամբ: Ռոմանտիկ կանայք կարող են իրենց ամուսինների համար լինել ոչ միայն հավատարիմ կին և լավ տնտեսուհի, այլ նաև համախոհ, որը կարող է միշտ աջակցել դժվար պահերին:
Ուժեղ կանայք
Այս տեսակը ներառում է նրանց, ովքեր ծնվել են Ցլի, Օձի և Աքլորի տարում: Այս նշանները շատ ամբիցիոզ են, հոգեպես ուժեղ, վճռական և վստահ: Հաճախ նրանց կյանքում գլխավորը հանդիսանում է կարիերան: Իսկ սերը նրանց համար հանդիսանում է և՛ ոգեշնչման աղբյուր, և՛ որպես թուլություն: Եթե նրանք ամուսնանում են, ապա իրենց առջև բարդ խնդիր են դնում. համատեղել ընտանիքը, երեխաների ծնունդը և աշխատանքը: Նրանց համար դժվար է ինչ-որ բան զոհաբերելը: Հարաբերություններում ուժեղ կանայք ձգտում են լիդերության, բայց հոգու խորքում երազում են վերադառնալ մանկություն և դառնալ անպաշտպան:
Հմայիչ կանայք
Սրանք թույլ սեռի այն ներկայացուցիչներն են, ովքեր ծնվել են Առնետի, Կապիկի և Վիշապի տարում: Նրանք հանդիսանում են կանացիության և զգացմունքայնության մարմնացում: Սրանք այն կանայք են, ում առջև տղամարդիկ խոնարհվում են: Չնայած թեթևությանը, նրբագեղությանը և անհոգությանը, նրանք ունեն ռեալ մտածողություն: Հմայիչ կանայք գնահատում են ֆինանսական բարօրությունը, ներդաշնկությունը հարաբերություններում և հոգատարությունը: Այս տեսակի ներկայացուցիչները հաճախ քամահաճ են լինում: Իրենց ուզածին նրանք հասնում են արցունքների և հիստերիայի օգնությամբ: Այս տեսակի կանայք լավ են ամուսնության համար, բայց տղամարդը պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի նա ոչ մի կարիք չունենա:
Անկախ կանայք
Այս տեսակին են պատկանում Այծի, Կատվի և Խոզի տարում ծնվածները: Այս տիպի կանայք տիրապետում են ներքին մոգական ուժի, որն ընդունակ է անհավանական բաներ անելու: Հաճախ անկախ տեսակի կանայք վստահում են իրենց զգացողությանը և ինտուիցիային, փորձում են ամեն ինչում նախանշան գտնել, ինչը նրանց դարձնում է ավելի հանելուկային և անկանխատեսելի: Նրանք երբեք թույլ չեն տալիս տղամարդկանց իշխել իրենց: Այս կանայք կանեն ամեն ինչ, որպեսզի հասնեն իրենց ուզածին: Նրանց համար սերը և ընտանիքն ամենակարևորը չէ կյանքում: Նրանց համար առաջնահերթն ազատությունն է և անկախությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը