«Երևան Սիթիից» գնված ալյուրի մեջ միջատներ են հայտնաբերվել՝ սև բլոճ և սպիտակ որդ. «Հայկական Ժամանակ»

«Ինչպես «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը, ՍԱՊԾ պետի հրամանի համաձայն՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների Գայ պողոտա 16, Ռուբինյանց 15/5, Կոմիտասի 60/2 հասցեներում գործող մասնաճյուղերում նոյեմբերի 12-14-ին իրականացվել է դիտարկում եւ հսկիչ գնում «Բաղրամյանի ալյուր» ապրանքանիշի նկատմամբ: Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետներում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանելիության ժամկետով 5 փաթեթ ալյուր, որոնք անմիջապես հանվել են իրացումից, մակնշման հետ կապված այլ խախտումներ չեն հայտնաբերվել: Հսկիչ գնմամբ ձեռք բերված նմուշներն ուղարկվել են լաբորատորիա փորձաքննության:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի բնակիչ Քրիստինե Տեր-Մաթեւոսյանը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկից գնելով «Բաղրամյան ալյուր» ապրանքանիշի երկու պարկ, դրանց մեջ հայտնաբերել էր միջատներ՝ սեւ բլոճ եւ սպիտակ որդ: Քաղաքացին դիմել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, հանձնել նշված պարկի մնացորդը եւ եւս մեկ չբացված պարկ, որոնք այս օրերին ենթարկվում են մանրէաբանական փորձաքննության:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները, ինչպես մեր թղթակցին հայտնել է Նվարդ Առաքելյանը, հայտնի կլինեն այսօր: Այսօր պարզ կդառնա՝ սեւ բլոճն ու սպիտակ որդը Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության ալյուրի մեջ են հայտնվել լրիվ պատահաբա՞ր, թե՞ իրականում գնորդներին է ներկայացվել փչացած ալյուր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս