99 մարդ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Փարիզի հիվանդանոցներում. ԶԼՄ-ներ
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 99 մարդ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Փարիզի հիվանդանոցներում երեկ տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, հայտնում է MosaiqueFM-ը:
Ռադիոկայանը հայտնում է 129 սպանվածի մասին:
Ոստիկանությունը հայտնել է 8 ահաբեկչի մահվան մասին: Նրանցից 7-ն օգտագործել են մահապարտի գոտիներ, հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը: