Բաղադրատոմս՝ ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելու և խոլեստերինի մակարդակը իջեցնելու համար. Արդյունքը կապշեցնի ձեզ
Շատերս պայքարում ենք ավելորդ կիլոգրամների և կուտակված ճարպերի դեմ: Թվում է, թե սա շատ բարդ և երկարատև գործընթաց է, որը մեզանից ջանքեր է պահանջում: Այնուամենայնիվ, healthyfoodhouse.com-ը ձեզ է ներկայացնում մի ըմպելիք, որը կօգնի այս գործընթացը ոչ միայն՝ համեղ դարձնել, այլև՝ արդյունավետ:
Այս հրաշալի ըմպելիքի բաղադրությունը շատ պարզ է, բաղադրիչները թանկ չեն և հաստատ ձեր ամենօրյա սննդակագի մի մասն են կազմում:
Բաղադրություն
- 2 ճ/գ դարչին
- 4 ճ/գ մեղր
- 3 կիտրոն
- 130 գ կծվիչ (хрен)
- 2 սմ կոճապղպեղ
Պատրաստման եղանակը
Մաքրեք և աղացեք կծվիչն ու կոճապղպեղը, ապա կտրատեք կիտրոնն ու ավելացրեք կոճապղպեղի և կծվիչի խառնուրդին: Ամբողջը լավ հարեք և ավելացրեք 4 ճ/գ մեղրն ու 2 թ/գ դարչինը:
Խառնուրդը լավ խառնեք և լցրեք ապակե տարայի մեջ: Կափարիչով պինդ ծածկեք:
Այս օշարակից 1ճ/գ կերեք ամեն առավոտ և երեկո: Այն պետք է օգտագործել 3 շաբաթ շարունակ՝ դատարկ ստամոքսին:
Արդյունքը կապշեցնի ձեզ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը