Բաժիններ՝

Մայրը դուրս է նետել իր երեխային Հարավային Սուդանում կործանվող ինքնաթիռից ու փրկել վերջինիս կյանքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հարավային Սուդանում երեկ կործանված «Ան-12» բեռնատար ինքնաթիռի ուղևորներից մեկը (երեխա) փրկվել էր: Դրան նպաստել է երեխայի մոր հուսահատ քայլը, ով երեխային նետել է պատուհանից, երբ ինքնաթիռը սկսել է կտրուկ նվազեցնել արագությունը, գրում է segodnya.ua-ն:

Ինքնաթիռը շահագործվել է 1977 թվականից: Այդպիսով, այն իր առաջին թռիչքն իրականացրել է ավելի քան 45 տարի առաջ:

Ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները, ինքնաթիռը կարող էր կործանվել գերբեռնվածության կամ տեխնիկական անսարքության պատճառով: Նման եզրակացության են եկել Հարավային Սուդանի քաղավիացիայի վարչության փորձագետները:

Ավելի վաղ Հարավային Սուդանի իշխանությունները պաշտոնապես հայտնել էին ավիաաղետի զոհերի թիվը, ինչպես նաև նրանց ազգային պատկանելությունը:
Հայտնի է, որ ինքնաթիռում գտնվել են Հայաստանի 5 քաղաքացիներ, 1 ռուս: ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի հայ անդամների անունները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են.

Հրամանատար՝ Գեւորգ Թովմասյան

Երկրորդ օդաչու՝ Սամվել Համբարձումյան

Բորտ-ինժեներ՝ Սամվել Մկրտչյան

Ավիատեխնիկ՝ Արմեն Անտոնյան

Ավիատեխնիկ՝ Սուրեն Պետրոսյան

2014-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Ինքնաթիռը ատկանել է Asia Airways տաջիկական ընկերությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս