Բաժիններ՝

ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժած 2 հայերի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ. news.am

ՌԴ-ում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հայկական ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ Ուզլովայա բժշկական կենտրոնում գտնվող Արիկոնյանը ստացել է գանգուղեղային վնասվածք, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ ողնաշարի վնասվածք: Նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Արիկոնյանի անձնական տվյալներ դեռեւս հայտնի չեն:

Նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են նաեւ ծանր վիճակում գտնվող Գոհար Գասպարյանը եւ Սերյոժա Սարգսյանը: Նրանք ստացել են գանգուղեղային վնասվածք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս