Թուրքիայում կալանավորվել են Էրդողանի տասնյակ հակառակորդներ
Թուրքիայում կալանավորվել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ամբողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենի 35 կողմնակից, հայտնում է The Guardian-ը:
Գյուլենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության խիստ քննադատներից է:
Մասնավորապես, կալանավորվել են ոստիկաններ ու պաշտոնաներ: Ինչպես նշում է պարբերականը, ստուգայցն իրականացվել է անմիջապես այն բանից հետո, երբ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը հաղթանակեց նոյեմների 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրք իրավապահները Ստամբուլում գրոհել էին Գյուլենին պատկանող երկու ընդդիմադիր հեռուստաալիքների՝ Bugün-ի ու Kanaltürk-ի գրասենյակները:
Թերթի տեղեկություններով՝ չնայած այն հավաստիացումներին, որ իշխանությունները ստուգայցերը բացատրում են ֆինանսական հանցագործությունների հետաքննությամբ, փորձագետները վստահ են, որ դա Էրդողանի պայքարն է իր քաղաքական հակառակորդների դեմ: