ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է կատարել՝ կապված Ադրբեջանի ընտրությունների հետ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ կապված նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, տեղեկացնում է haqqin.az-ը:
Պետդեպը հայտարարության մեջ ափսոսանք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանը թույլ չի տվել ընտրություններին մասնակցել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդներին: Այդ պատճառով էլ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը չի կարողացել հետևել ընտրությունների ընթացքին:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Պետդեպը անհանգստություն է հայտնում՝ կապված երկրում տիրող քաղաքական սահմանափակումների առնչությամբ ու կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել իր ստանձնած միջազգային պարտավորությունները՝ կապված ազատ կարծիքի, հավաքների, մեդիայի հետ, այդ թվում՝
ԵԱՀԿ-ի, ներառյալ ԺՀՄԻԳ-ի հետ իր աշխատանքներին:
«Մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի ժողովրդի ու կառավարության հետ համագործակցությանը՝ ուժեղ, կայուն, դեմոկրատական ու բարեկեցիկ ապագա կառուցելու ցանկությանը»,- ասված է Պետդեպի հայտարարության մեջ: