Ի՞նչ հանձնարարականներ է տվել ԼՂՀ քաղաքաշինության նախարարը

ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին: ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ քննարկվող թեման ձմռան նախապատրաստական աշխատանքներն են:

Ծրագրային ընթացիկ աշխատանքներին զուգահեռ՝ քաղաքաշինության նախարարությունն իր ամբողջ ներուժը կօգտագործի մայրաքաղաքում ձմեռն առանց միջադեպերի և արտակարգ իրավիճակների անցկացնելու ուղղությամբ: Նախարարի հանձնարարականով արդեն 14 շինարարական կազմակերպություններ համապատասխան տեխնիկայով նախապատրաստվում են ձմռանը:

Կ. Շահրամանյանն ընդգծել է, որ ձյան մաքրման աշխատանքները պետք է կազմակերպվեն ժամանակին, իսկ պատասխանատուները պետք է նախապատրաստական համալիր աշխատանքներ տանեն բնակչության, հիմնարկ-ձեռնարկությունների, կրթական համալիրների հետ, վերջիններին ևս ընդգրկել ընթացող աշխատանքներում:

Նախարարությունն արդեն որոշել է, մայրաքաղաքի 5 ուղղություններով` ներառյալ կենտրոնական ու ծայրամասային փողոցները, կազմակերպել ձնահեռացման, մայթեզրերի մաքրման աշխատանքները, ինչը կնպաստի նաև անվտանգ երթևեկությանը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուները, ովքեր կիրականացնեն ամենօրյա վերահսկողություն:

Տեսանյութեր

Լրահոս