Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել է Ուկրաինայի 3 քաղաքացի
Եգիպտոսում աղետի ենթարկված Airbus 321 ինքնաթիռում գտնվել է Ուկրաինայի 3 քաղաքացի, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես հայտնել են, որ Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի աղետի հետևանքով ողջ մնացած ուղևորներ չկան:
Interfax-ն իր հերթին, հղում կատարելով իր աղբյուրին, հայտնել է, որ ինքնագրի բորտային ինքնագրերը կգաղտնազերծվեն Ռուսաստանում:
«Անկասկած, քանի որ օդանավը գրանցված է ՌԴ-ում, պատկանում է ռուսական ավիաընկերությանը, ապա բորտային ինքնագրերը պետք է գաղտնազերծվեն ու ուսումնասիրվեն Ռուսաստանում»,- հայտնել է նա: