Բաժիններ՝

Ռուսական ինքնաթիռի աղետի հետևանքով ողջ մնացածներ չկան. պաշտոնական Եգիպտոս

Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես հայտնել են, որ Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի աղետի հետևանքով ողջ մնացած ուղևորներ չկան:

Ավելի վաղ փրկարաները հայտարարել էին, թե հույս ունեն ողջ մնացածների գտնել ինքնաթիռի բեկորների տակ:
Զոհերի մարմինները ուղարկվելու են Կահիրե, որտեղից էլ՝ Ռուսաստան, հայտնում է ntv.ru-ն:
Եգիպտոսի ուժային կառույցներում աղբյուրը հայտնել է, որ առաջին 100 մարմինները պատրաստ են Կահիրե ուղարկելու համար:

«Շարունակվում են մյուս զոհերի մարմինների որոնումները, ինչը դժվարանում է, քանի որ ընկնելիս ինքնաթիռը կիսվել է երկու մասի, ու հայտնաբերվել են բազմաթիվ մարմնամասեր»,- ասել է նա:

Իր հերթին, TASS-ը տեղեկացնում է, որ մարմինների տեղափոխմամբ կզբաղվի ռազմական ավիացիան:
Օդանավի ավելի քան 220 ուղևորները եղել են ՌԴ քաղաքացիներ:

Ինքնաթիռը պատկանել է Metrojet («Կոգալիմավիա») ընկերությանը, ինքնաթիռի շահագործման ժամկետն ավելի քան 18 տարի էր:

Հաղորդվում է, որ օդաչուները բազմիցս տեղեկացրել են ընկերության ղեկավարությանը, որ ինքնաթիռի շարժիչն անսարք է, սակայն ղեկավարությունը ինքնաթիռը չէր շտապում հանել շահագործումից:
Նախնական տվյալներով՝ հենց տեխնիկական անսարքություններն էլ դարձել են ինքնաթիռի կործանման պատճառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս