 
                        Հրդեհ Կոտայքի մարզում
 
                                    Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.05-ին, մարվել՝ 18.23-ին: Ննջասենյակում (25 քմ) այրվել է հեռուստացույցը, մահճակալը, հագուստի պահարանը, հատակը (5 քմ) և փայտե պատուհանը՝ մասամբ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        