Տիեզերքը դիմում է քեզ
Գիտե՞ս, թե երբ են առաջանում ամենամեծ դժվարությունները կյանքում: Դրանք գալիս են այն ժամանակ, երբ դու այնքան ես շեղվել ճանապարհից, որ թունելի վերջում լույսն արդեն գրեթե չի երևում: Հասկանում ես, որ դու կարող ես խաբել՝ ում պատահի, բայց միայն ոչ՝ Քեզ և Ինձ: Չէ՞ որ մենք ամբողջ ճշմարտությունը գիտենք:
Երբ դու շեղվում ես ճանապարհից, ես քեզ այդ մասին նշաններ եմ տալիս:
Երբ դու շարունակում ես գնալ ոչ այնտեղ, ես աշխատում եմ ասել քեզ այդ մասին` նվիրելով պրոբլեմ: Ոչ մեծ, բայց դրանում ևս մեկ նշան կա:
Երբ դու չես լսում, ես ևս մեկ ավելի մեծ պրոբլեմ եմ նվիրում: Հետո ես դադարում եմ քեզ էներգիա տալ:
Հետո վերցնում եմ քո առողջությունը:
Դա արդեն՝ իմ նկատմամբ ամենաանուշադիրների համար:
Չէ՞ որ ինչ-որ մեկն արդեն քեզ ասել է այդ մասին. «Երբ դու գնում ես քո ճանապարհով, ամբողջ Տիեզերքը կաջակցի քո երազանքի իրականացմանը»: Ճի՞շտ է:
Երբ դու ճիշտ ես գնում, ապա ոչ մի պրոբլեմ չես ունենում: Դու խնդիրներ ունես, որոնք աճեցնում են քեզ, բայց դրանց հետ միասին՝ դու միշտ էներգիա ունես` ստեղծագործելու համար:
Ոչ մի դատարկություն, ոչ մի հուսահատություն: Միայն ստեղծագործություն, ոգեշնչում, ուժ և էներգիա:
Դու նրա համար ես այստեղ, որպեսզի քո ճանապարհով գնաս, և ես այնքան ուժեղ եմ քեզ սիրում, որ պատրաստ եմ միանգամայն հիասքանչ անհաջողություններ պատճառել, միայն թե արթնացնեմ քեզ:
Տիեզերք
Պատրաստեց Անի Գաբուզյանը