Բաժիններ՝

Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Ուկրաինայի դեմ

2016 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը խստացնում է մաքսային պահպանությունն ու տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Ուկրաինայի դեմ, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«2016թ. հունվարի 1-ից կբարձրացվի մաքսային-սակագնային պաշտպանության մակարդակը Ուկրաինայի նկատմամբ: Դա կապված է մեր հարևանների որոշման՝ կիրառության մեջ դնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Բացի այդ՝ նրա խոսքով՝ Ուկրաինայի վրա, որպես երկրի, որը միացել է հակառուսական պատժամիջոցներին, կտարածվեն պատասխան տնտեսական միջոցառումներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ուկրաինան ՌԴ-ի դեմ պատժամիջոցները գործի դրեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս